«Համապատասխան ձևով առկա է հրավիրվածների ցուցակ, մնացածը դիմեք գրավոր, թող պատասխանեն»:
Այս մասին ՆԳՆ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Սարդարապատի հուշահամալիրում փորձ արվել կասեցնել Ամենայն հայոց կաթողիկոսի այցը։
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը ՆԳՆ շենքի մոտ Վազգեն Գալստանյանի հետ հանդիպման է դուրս եկել ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ և նշել՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդիպում ունի և չի կարող հանդիպել Գալստանյանի հետ, ինչպես վերջինս պահանջում է:
Վաղինակ Մարտիրոսյանը Վազգեն Գալստանյանին հորդորել է ոստիկաններին չթիրախավորվել՝ նշելով, որ ծառայողական քննություններ են ընթանում:
«Ոստիկանների կողմից կատարված գործողությունների, որոնք ենթադրում են կարգապահական խախտումներ, մեկ տասնյակից ավելի ծառայողական քննություններ կան: Նույն ձև քրեական վարույթներ կան հարուցված»,- ասել է Մարտիրոսյանը։
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ երեկ Սարդարապատում կաթողիկոսի հետ տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք՝ երեկ նրա այցի ժամանակ Սարդարապատի հուշահամալիր էր այցելել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Իրավապահները արգելել էին նրան և որոշ հոգևորականների բարձրանալ դեպի հուշահամալիր, քանի որ պետական միջոցառում էր ընթանում, իսկ Գարեգին Բ-ն դրան չի ցանկացել մասնակցել, ինչպես այլ պետական միջոցառումների, որը անցկացվում է երկրի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ:
Փաշինյանը նախ պարզաբանեց, թե ինչու են ոստիկանները արգելել կաթողիկոսի մուտքը․ «Կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդող օրը և երեկ պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, և երբ վեհափառ հայրապետը մոտեցել է արարողակարգային միջոցառման վայր, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր։ Ոստիկանությունն էլ պարզապես փորձել է ճշտել՝ արդյոք վեհափառ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակով»:
Փաշինյանը իր խոսքում շեշտեց՝ ՀՀ ցանկացած քաղաքացի ունի ազատություն ու իրավունք մասնակցելու որևէ շարժման․ «Երբ ոստիկանությունը ստացել է հավաստիացումներ, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառման տարածք»։
Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ խնդիրը որևէ շարժման մասնակցելու կամ չմասնակցելու մեջ չէ, այլ այն, թե այցի նպատակը ո՞րն է եղել՝ պետական արարողակարգային միջոցառումը խոչընդոտե՞լը, թե՞ ոչ․ «Էլի եմ ասում՝ նրա կողմից ղեկավարվող շարժումը դրանից առաջ արել էր խոչընդոտելուն միտված կամ առնվազն այդպիսի խոչընդոտներ ստեղծելու պայմաններ ձևավորող գործընթաց»։
Բաց մի թողեք
ՊՊԾ պետն ու տեղակալն իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել և ոչ միայն. մանրամասներ
Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով ԼՂ բնիկ բնակիչները ստիպված լքեցին սեփական բնակավայրերը. ԱԳՆ
Նախկինում 96% ռազմատեխնիկական համագործակցություն կար ՌԴ հետ, այժմ 10-ից ցածր է, ինչը մեր հաջողությունն է. Գրիգորյան