Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցում ավտոկռունկը ընկել է ավտոմեքենայի վրա. կա տուժած:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քարի վերամշակման արտադրամասում ավտոկռունկի սլաքի ճոպանը պոկվել է, սլաքն ընկել է մոտակայքում կայանած «Foton» մակնիշի բեռնատարի ծածկի վրա աշխատող քաղաքացու վրա։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածին տեղի ուժերով դուրս են բերել ավտոկռունկի սլաքի տակից։
Փրկարարները տեղում տուժածին ցուցաբերել են առաջին օգնություն. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Բաց մի թողեք
«Գազել»-ի վթարի հետևանքով 7 տուժածից մեկն անչափահաս է. բոլորի վիճակն այս պահին գնահատվում է ծանր
«Գազել»-ը կողաշրջվել է. նախնական տվյալներով կա 8 տուժած և 1 զոհ. Լուսանկար
Ոստիկանությունը դատախազության շենքի մոտից «բերման» ենթարկեց կալանավորի խրտվիլակին. Լուսանկար