27/07/2024

ՀՀ ՆԳ նախարարն իր տեղում է, հրաժարականի մասին խոսք լինել չի կարող․ Սարգսյան

ՀՀ ՆԳ նախարարն իր տեղում է և շարունակում է իրականացնել իր պարտականությունները։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Վերջինս ընդգծեց, որ խոսք լինել չի կարող անգամ նախարարի հրաժարականի մասին։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ է Կառավարության բյուջեի քննարկման նիստին նախարարի փոխարեն ներկայացել ինքը, Սարգսյանը պատասխանեց․ «Օրակարգում նախատեսողը Կառավարություն ու ՆԳ նախարարությունը չեն, Ազգային ժողովն է, իսկ մեզ մոտ րոպեական կտրվածքով առկա գրաֆիկով փոփոխություններ են իրականացվում, և հենց այդ փոփոխություններով ես այսօր բաց եմ թողել Կառավարության կոմիտեները և եկել եմ Ազգային ժողով»։

Նրա խոսքով՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այս պահին զբաղված է աղետի գոտու համակարգման աշխատանքներով։

Նա անդրադարձավ նաև այն խոսակցություններին, թե Ղազարյանը չի կարողանում դուրս գալ ոստիկանական շենքից․ «Թե՛ նախարարը, թե՛ ոստիկանության այլ անդամները շենքից դուրս գալու հնարավորություն ունեն։ Ես դուրս եմ եկել շենքից շատ սովորական առաջնային մուտքով, ինչպես միշտ եմ դուրս գալիս»։

Արփինե Սարգսյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ երեկ Սարդարապատում կաթողիկոսի հետ տեղի ունեցած դեպքին։

Վերջինս, չմանրամասնելով տեղի ունեցածի մասին այլ տեղեկություններ, նկատեց, որ ՀՀ վարչապետն արդեն ներկայացրել է, թե ինչ է իրականում եղել։

«Կա պետական արարողակարգ, և կան պահանջներ, որոնք պետք է պահպանվեն և վերաբերում են հրավիրվածներին: Արարողակարգի գործընկերների փոխանցմամբ՝ տվյալ պահին իրականացվել են ճշգրտումներ, և ի սկզբանե հրավիրյալների ցանկում չի եղել, և հետևապես հարցը լուծվել է: Ցանկացած դեպք, այդ թվում՝ այս դեպքը գտնվում է նախարարության հակակոռուպցիոն և ներքին անվտանգության վարչության մոնիտորինգի ուշադրության կենտրոնում: Եթե փաստերի համադրման արդյունքում գտնեն, որ կա ծառայողական քննության կարիք, ապա վստահեցնում եմ՝ այն կլինի»,- նշեց նա:

Սարգսյանը վստահեցրեց, որ ՆԳՆ և ոստիկանության ղեկավարությունը որևէ պայմաններում չի իրականացրել հրամանագրում, որպեսզի շարժման մասնակիցների ու կազմակերպիչների նկատմամբ ցուցաբերվեի ավելի կոպիտ վերաբերմունք։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը ունի գործառույթներ, որոնք ենթադրում են աջակցություն պետական արարողակարգի իրականացմանը, և այս դեպքում գործել է արարողակարգի ընդհանուր պահանջներին համապատասխան։

Հիշեցնենք՝ երեկ Կառավարության ղեկավարի այցի ժամանակ Սարդարապատի հուշահամալիր էր այցելել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Իրավապահները արգելել էին նրան և որոշ հոգևորականների բարձրանալ դեպի հուշահամալիր, քանի որ պետական միջոցառում էր ընթանալիս եղել, իսկ Գարեգին Բ-ն դրան չի ցանկացել մասնակցել, ինչպես այլ պետական միջոցառումների, որը անցկացվում է երկրի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ: