«Հանրապետության տոնի առիթով Նիկոլ Փաշինյանը պարգեւատրել է բացառապես հող հանձնողներին ու նրանց աջակիցներին։ ՊՆ եւ ՆԳՆ բոլոր պաշտոնյաները, որոնք կոչումներ ստացան, երեւացող եւ չերեւացող ձեւերով ներգրավված են եղել հայրենավաճառության գործընթացին։
«Հրապարակ» թերթը գրում է. Դիցուք՝ Տավուշի դիրքերը պաշտպանող 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանն առանց դիմադրության հանձնեց դիրքերն Ադրբեջանին: Մենք ժամանակին գրել էինք, որ հանձնման օպերացիան բարեհաջող ավարտելու դեպքում Ցականյանին խոստացել են գեներալի կոչում տալ, ինչը եւ երեկ արվեց:
ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Պետրոսյանը, ով այն պաշտոնյան է, որ Կիրանցում` առանց պետհամարանիշների մեքենայում արգելափակված, բերետավորների պաշտպանությամբ, ճեղքեց փակ ճանապարհը՝ իջնելով հանձնվող դիրքերից: Ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ով համակարգում եւ հրահանգում է ոստիկանական ջարդարարների գործողությունները:
Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ով ոստիկանության «բարեփոխումների» արդյունքում ղեկավարում է Փրկարար ծառայությունը, սակայն որպես նախկին ոստիկան՝ իրականում ակտիվորեն ներգրավված է հակաիշխանական ցույցերը ճնշող ՆԳ օպերատիվ շտաբի աշխատանքներին եւ աչքի է ընկնում ցուցարարների նկատմամբ կոշտ միջոցներ կիրառելու մոտեցմամբ։
Այս բոլոր մարդկանց ծառայությունները Նիկոլ Փաշինյանը «բարձր» գնահատականի արժանացրեց»:
Բաց մի թողեք
Կաթվածի է հասցնում այն, որ արձանագրությունը կազմելուց հետո ասում են՝ «քեզ դեռ կգտնեմ». կին պարեկ․ Տեսանյութ
Հույն գյումրեցին՝ Հայաստանի առաջին կին դիջեյը. Լյուդա Բիլբիլիդի․ Լուսանկարներ. ՀԺ
Ապօրինի գույքի բռնագանձման 3 վճիռ կա. կեղծ և մանիպուլյատիվ պնդումները Սրբուհի Գալյանի մասին