«Այսօր քաղաքական առումով թեժ օր է սպասվում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելու է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ:
Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները կգնան խորհրդարան՝ դրանց մասնակցելու:
Ազգային Ժողովում այսօր լինելու են Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանը, կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԿԵ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։
Այսօր ընդդիմությունն է վաղ առավոտից վերսկսելու անհնազանդության ակցիաները:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածու Բագրատ Սրբազանը 08:00-ից իր աջակիցներին հրավիրել է Սուրբ Աննա եկեղեցի:
Չի բացառվում, որ ընդդիմադիրները եւ նրանց աջակիցները նաեւ ԱԺ շենք գնան՝ այնտեղ եւս իրենց բողոքի ձայնը բարձրացնելու»։
Բաց մի թողեք
Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ Լուսանկար
Փարսյանի եղբորը ձերբակալել են
Քաղաքը չբեռնաթափվեց, սակայն քաղաքապետարանի բյուջեն լցվեց