Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գեղարքունիքի մարզում 3 կին էր կայծակնահարվել. նրանցից մեկը տեղում մահացել էր։
ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է, որ Սարուխան գյուղից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ դաշտային հատվածում, կայծակնահարության հետևանքով քաղաքացի Ա. Կ.-ն (ծնված 1965 թ․) մահացել է, իսկ քաղաքացիներ Ա. Ս.-ն (ծնված 1961 թ.) և Վ. Ի.-ն (ծնված 1982 թ.), մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարներն Ա. Կ.-ի դին ավտոմեքենայով տեղափոխել են և հանձնել շտապօգնությանը։
Բաց մի թողեք
Յուրաքանչյուր պատմություն եզակի է, չվերջացող պայքարի, մարդկային ուժի և հավատի վառ օրինակ է Աննան. Տեսանյութ
Հայաստանում բժիշկները փրկել են շնչահեձ եղած մեկ շաբաթական նորածնի կյանքը
«Արթմեդ» ԲԿ-ում 30 տարվա մանկավարժին վիրաբույժը սարքել է կես մարդ. բժշկական համայնքից հեռացնել նման «վայ» բժիշկներին