Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 01:30-ի սահմաններում Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհի Աբովյան քաղաքի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Նորիկ Խաչատրյանի վարած «LADA» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Գևորգ Մառանջյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել Աբովյան բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, «լադայ»-ի վարորդը եղել է ոչ սթափ։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել