Հիմնովին վերանորոգվել և վերազինվել է առողջապահության նախարարության «Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ի ևս մեկ բաժանմունք:
Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Տղամարդ պացիենտների համար հատկացված բաժանմունքում արդեն առկա են բոլոր պայմանները արժանավայել ու որակյալ ստացիոնար բուժօգնություն ստանալու համար:
Շինարարության և վերազինման համար Կառավարությունը հատկացրել է 62.5 մլն ՀՀ դրամ։
Նախորդիվ վերանորոգվել էր նաև կենտրոնի արտահիվանդանոցային, ինչպես նաև նևրոտիկ բնույթի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման համար նախատեսված բաժանմունքները:

Բաց մի թողեք
Ինչու է ուշացել պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձը և երբ այն կտրամադրվի
Հայաստանում վիրուսները մի քիչ պակասել են, սակայն ակտիվ են որոշները
Ավանեսյանը՝ Հայաստանում կեղծ դեղերի ահազանգերի մասին