Մայիսի 27-ին՝ ժամը 03։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Տեղում ոստիկանները պարզել են, որ Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի 7-րդ հասցեում անհայտ անձի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Կորյուն Ա․-ն է։
Պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 00։05-ի սահմաններում, 3 անհայտ անձ մուտք է գործել Կուրյուն Ա․-ի բնակարան, կապել ձեռքերը և ոտքերը, դանակի և ատրճանակի գործադրմամբ պահանջել գումար և ոսկյա զարդեր: Մերժում ստանալով՝ հափշտակել են գումար և նրա աղջկան պատկանող նոթբուքը, դիմել են փախուստի:
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաց մի թողեք
Երևանում օտարերկրացին գողացել է «Այլոնկա» կենտրոնի տնօրենի պայուսակը, որում եղել են 1,5 մլն դրամ գումար, քարտեր
Արտակարգ դեպք՝ Կոտայքում, «Սան Ռայս» հյուրատան հավաքարարը` 11-ամյա որդուն կողքին նստեցրած, «Jeep»-ից կրակnցներ է արձակել
Արաբկիրի ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ հայտնաբերվել են մեքենայի հայելու 21 զույգ ապակիներ