Ոստիկանությունը բերման է ենթարկում Բագրատ արք․ Գալստանյանի աջակիցներին, որոնք ԱԳՆ շենքի դիմաց բախումներ են հրահրում ոստիկանների հետ:
Ակցիայի մասնակիցները փորձում են ճեղքել ԱԳՆ շենքի դիմաց հասարակական կարգը պահպանող ոստիկանության աշխատողների կազմած պատնեշը, նրանք շշեր և այլ առարկաներ են նետում ոստիկանների ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԳՆ շենքի դիմաց իրավիճակը լարվել է։ Արք․ Գալստանյանը իր աջակիցներին հրահրեց ոստիկանների հետ բախումների գնալ:
Ավելի վաղ Գալստանյանը հայտնել էր, որ իրենց քայլերի ամբողջ պատասխանատվությունը կընկնի ԱԳ և ՆԳ նախարարների վրա․ «Մարդիկ չեն ուզում, մենք կփորձենք հատուկ պահպանվող տարածքում գնալ հատուկ պահպանվող մարդկանց տեսնելու»։
Հիշեցնենք՝ Բագրատ արք․ Գալստանյանը հանդիպում է պահանջում ԱԳ նախարարի հետ: Կառույցից հայտնել են, որ այս պահին նպատակահարմար չէ:
Բագրատ արք․ Գալստանյանը ավելի վաղ հայտարարել էր, որ կես ժամանակ են տալիս ԱԳ նախարարին՝ կա՛մ իջնում է ներքև, կա՛մ իրենք լրագրողների հետ բարձրանում են վերև:
ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացրել է, որ Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։ Հետևապես ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում։
Բաց մի թողեք
Թուրքիան ինչու է ավելացնում ռազմական ներկայությունը Նախիջևանում
9-ամյա դստեր մազերից քաշելով, ծեծելով տարել է տուն, հանել հագուստը, փակել մութ խորդանոցում. գործը դատարանում է
Ռուսաստանում Viber-ն արգելափակվել է