Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել 2016-ի ընտրություններին ընդառաջ փաստաթղթեր կեղծելու համար։
Նյու Յորքի երդվյալ ատենակալները Թրամփին մեղավոր են ճանաչել բոլոր 34 դրվագներով։ 2016-ի ընտրություններում նա հաղթել էր։
Թրամփն ԱՄՆ առաջին նախագահն է, որը մեղավոր է ճանաչվել հանցագործության համար:
Թրամփը նաև այս նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին հանրապետականների հավանական թեկնածուն է։ Նա հայտարարել է, որ իր փաստաբանական թիմը կբողոքարկի այս վճիռը։ «Դա դեռ չի ավարտվել»,- հայտարարել է նա:
Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգն հայտնել է, որ այս վճիռը Թրամփին չի արգելում առաջադրվել կամ ստանձնել նախագահի պաշտոնը, եթե հաղթի ընտրություններում։
Փաստաթղթերը կեղծելու առավելագույն պատիժը չորս տարի ազատազրկումն է։ Բայց կարող է սահմանվել նաև ավելի կարճ պատիժ, տուգանք կամ պայմանական ազատազրկում:
Անցյալ գարնանը Նյու Յորքի դատարանը Դոնալդ Թրամփին մեղադրանք էր առաջադրել հաշվապահական փաստաթղթեր կեղծելու համար 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ ամերիկացի պոռնոաստղ Սթորմի Դենիելսին իր հետ ենթադրյալ սեռական կապի մասին լռության դիմած վճարած գումարը թաքցնելու համար՝ այն որպես իրավական բնույթի գործարք ներկայացնելով։
Բաց մի թողեք
Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը. Լուսանկար
Բաքուն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի իրավապահների դեմ
Ովքե՞ր են Բաքվում ձերբակալված և դաժան ծեծի ենթարկված ռուսները. Լուսանկար