08/09/2024

Հունիսի 2-5-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանում բալետ ֆեստ»-ը. ինչ է սպասվում. Տեսանյութ

Չորս օր մայրաքաղաքը կգունավորվի դասական թատերարվեստի պարային խճանկարով: Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: 

Բացօթյա բալետային փառատոնին Երևանում հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի ու բալետի և Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնները:

«Ծավալային առումով մեկ, մեկուկես անգամ գերազանցում է այս տարվա փառատոնը: Մենք շարունակելու ենք ամենը՝ բարձրարժեք արվեստը հասանելի դարձնելու մեր բնակչությանը: Սպասվում է բալետային իրական հրավառություն»,-նշել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:

Նախագծի իրագործումն այս տարի հնարավոր է դարձել նաև Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերի ընթացքում տոմսերի վաճառքից գոյացած հասույթի շնորհիվ:

«Այս փառատոնը կարևոր էլեմենտ է մեր քաղաքի կյանքում: Եվ կարևոր է շատ, որ այս ամենը հասանելի է մեր համաքաղաքացիներին բոլորովին անվճար»,-ասել է մաեստրո Կարեն Դուրգարյանը:

Երևանյան բալետային օրերը 2023-ից հետո մշակութային ամենասպասված իրադարձություններից են: Հանդիպման վայրը՝ անփոփոխ՝ Թումանյանի անվան զբոսայգում: Ներկայացումների սկիզբը՝ 20:00-ին: Հանդիսատեսին այս տարի սպասում է նաև հետաքրքիր անակնկալ՝ առավել հարմարավետ վայելելու երեկոները:

«Մենք պատարստել ենք հատուկ բարձեր՝ պայուսակներով, որոնք կբաժանվեն մեր հանդիսատեսին»,-նշել է Գոշ Սարգսանը:

Մշակութային բացառիկ նախագծերը Երևանը դարձնում են տարածաշրջանի մշակութային կենտրոն: «Երևանում բալետ ֆեստ»-ը ջնջում է վարագույրե պատն ու սպասում հանդիսատեսին՝ միախառնելու հույզերն ու ապրումները:

Մանրամասները՝ տեսանյութում: