Այսօր կայացած դատական նիստում հրապարակվել է Սերժ Սարգսյանի գործով դատավճիռը։ Սարգսյանն արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի և Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը)։ Վերջինս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։
Սերժ Սարգսյանին ավելի ուշ նաև նոր մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը):
Բաց մի թողեք
Հանցավոր խմբի անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 107 դրվագով. նախաքննության ավարտ
Վազանց կատարելու պատճառով սկսված վեճը շարունակվել է ծեծկռտուքով և ավարտվել դանակահարությամբ
Խուզարկել են Էջմիածնի նախկին ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանի տունը