15/10/2024

Բայդենը կկարողանա զսպել, որ ֆրանսիական զորքերը գործնականում չներգրավվեն ռուս – ուկրաինական պատերազմում

Հայտնի է դարձել, որ հունիսի 8-ին հավանաբար Ֆրանսիա կժամանի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Դա կլինի նախագահի պաշտոնում նրա առաջին այցը պետական այցը Ֆրանսիա: ԱՄՆ նախագահը Փարիզ է այցելում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այցից շաբաթներ անց:

Ըստ ամեայնի, այցի նպատակների շարքում դա ունի էական նշանակություն՝ թույլ չտալ ֆրանս-չինական այնպիսի պայմանավորվածություններ, որոնք ԱՄՆ համար կպարունակեն ռազմավարական ռիսկ: Ըստ ամենայնի, նախագահ Բայդենի ֆրանսիական այցի առանցքային թիրախներից մեկը կլինի Ֆրանսիայի նախագահ Մակրոնին Ուկրաինա զինվորականներ ուղարկելու որոշումից հետ պահելը:

Մակրոնը համառորեն առաջ է տանում այդ միտքը, եւ ավելին՝ օրերս տեղեկություններ հայտնվեցին միջազգային մամուլում, որ Ֆրանսիան արդեն որոշակիացրել է այդ մտադրությունը ու ռազմական ինստրուկտորներ կգործուղի Ուկրաինա: Եթե Ֆրանսիան պաշտոնապես ռազմական ներկայություն ունենա Ուկրաինայում, ապա դա կամ կխթանի ՆԱՏՕ այլ անդամների ներկայություն, եւ կարող է գլորվել սկսել մի թափանիվ, ոըն արդեն ՆԱՏՕ-ն կներքաշի պատերազմի մեջ:

Եթե ՆԱՏՕ-ն չմտնի պատերազմի մեջ այդ դեպքում՝ երբ հարվածներ ստանան ֆրանսիական զինվորականները, ապա դա արդեն փաստացի կստեղծի նախադեպ, երբ ՆԱՏՕ-ն չի գործի դաշինքային տրամաբանությամբ:

ԱՄՆ նախագահն ըստ ամենայնի ունի մտավախություն, որ Ֆրանսիայի քայլերը ռիսկի տակ են դնում ՆԱՏՕ-ն, հատկապես այն պարագայում, որ Ֆրանսիայի նախագահը զուգահեռ բավականին աշխուժորեն առաջ է տանում նաեւ միտքը, որ Եվրոպան պետք է ունենա պաշտպանական սեփական կարողությունները:

ԱՄՆ նախագահ Բայդենը կփորձի հե՞տ պահել Մակրոնին այդ գաղափարներից եւ ՆԱՏՕ կազմալուծման ռիսկեր առաջացնելու հեռանկարից: Կհաջողվի՞ նրան անել դա, եւ ի՞նչ գնով: Ընդ որում ուշագրավ է մի հանգամանք, որ նախագահ Բայդենի պաշտոնամուտը նշանավորվեց մի էական որոշումով, որը բավականին այրող ապտակ էր հենց Ֆրանսիային՝ Ավստրալիա, ԱՄՆ, Բրիտանիա դաշինքի ստեղծում, որի հետեւանքով Ավստրալիան հաժարվեց Ֆրանսիային տրված ռազմանավային պատվերներից, ինչը թե բարոյա-քաղաքական, թե ֆինանսական հարված էր Փարիզին:

Սկանդալը հաջողվեց գոնե տեղեկկատվական դաշտում հարթել մի կերպ: Այժմ, իր առաջին ժամկետի պաշտոնավարման ավարտին՝ նախագահի ընտրությունից մի քանի ամիս առաջ, ԱՄՆ նախագահը առաջին պետական այցն է կատարում Ֆրանսիա, ինչը վկայում է, որ Սպիտակ տան համար այցը ունի էական քաղաքական նշանակություն: