Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի տեսակետը, որ «Չինաստանը կարող է Ուկրաինայի հարցով խաղաղության համաժողով գումարել՝ ճգնաժամի կարգավորման Պեկինի նախաձեռնության շրջանակներում»:
Մենք կիսում ենք Չինաստանի դիրքորոշումը, որ առաջին հերթին պետք է կարգավորվեն հակամարտության արմատական պատճառները եւ պաշտպանվեն բոլոր կողմերի օրինական շահերը՝ հավասար եւ անբաժանելի անվտանգության սկզբունքով,- մանրամանսնել է նա:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ռուս-ուկրաիանական հակամարտության կարգավորման նախաձեռնությունը հրապարակել է անցյալ տարվա փետրվարի 24-ին: Փաստաթղթի հակիրճ բովանդակությունը հասանելի է:
Առաջին կետը, որի վրա կառուցված են հաջորդ առաջարկությունները, սահմանում է, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի գերակայությամբ, առանց երկակի ստանդարտների եւ ապահովի բոլոր երկրի ինքնիշխանությունը, անկախության եւ տարածքային ամբողջականության երաշխիքները:
Մոսկվան կիսու՞մ է այս, ինչպես փաստաթղթում է ասված՝ «պրիմատ» դիրքորոշումը, թե հնարավոր է տեսնում, որ Չինաստանը խաղաղության խորհրդաժողով հրավիրի՝ զուտ որպես Շվեյցարիայում գումարվելիք խորհրդաժողովին այլընտրա՞նք: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Պեսկովի գնահատմամբ՝ աշխարհի «երկրների մեծ մասն Ուկրաինայի հարցում չեզոք դիրքորոշում ունի»: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո ասել է, որ իր երկիրը «հակամարտության կողմ չէ»:
Սկզբունքորեն նույնը կարող են ասել նույնիսկ այն երկրները, որ Ուկրաինային ֆինանսական եւ ռազմական օժանդակություն են ցուցաբերում, քանի որ պատերազմին ուղղակիորեն ներգրավված չեն: Բայց ՌԴ արտգործնախարարը Պեկինի նախաձեռնությունը «հիշել է» մի փուլում, երբ չափազանց բարձր է ՆԱՏՕ-Ռուսաստան ռազմական բախման հավանականությունը:
«Նյու-Յորք թայսմը» ինչպես ռուսաստանյան inosmi.ru կայքն է փոխանցում, Սպիտակ տան աղբյուրներից տեղեկացել է, որ նախագահ Բայդենն «ամենայն հավանականությամբ կարտոնի, որ Ուկրաինան ամերիկյան ՀՕՊ համակարգերն օգտագործի՝ Ռուսաստանի օդային տարածքում խոցելու ռազմական ինքնաթիռների եւ բալիստիկ հրթիռներ»:
Չինաստանի նախաձեռնությամբ Խաղաղության խորհրդաժողովի նպատակահարմարության մասին խոսելիս ՌԴ արտգործնախարարն անկե՞ղծ է, թե դա «մարտավարական հնա՞րք է»: Ընդունել Պեկինի դիրքորոշումը՝ նշանակում է «վերադառնալ 1991-ին փոխադարձաբար ճանաչված սահմաններին»: Այդ դեպքում Պուտինի գրեթե քառորդդարյա ջանքերը «ջրվում են»: Չինաստանը կընդունի՞ չափազանց ծանր պատասխանատվություն՝ համախմբելու «չեզոք երկներին» եւ Արեւմուտքին համոզելու, որ «հանուն խաղաղության պետք է հաշտվել Ռուսաստանի տարածքային նվաճումների հետ»:
Եթե Շվեյցարիայում Արեւմուտքի նախաձեռնությամբ խորհրդաժողով գումարվի, ապա առանցքային է լինելու Ռուսաստանի քաղաքական «դատապարտման» հարցը: Միացյալ Նահանգներին եւ Եվրամիության առաջատար երկրներին կհաջողվի՞ հասնել կոնսենսուսի եւ Վլադիմիր Պուտինին ճանաչել «ագրեսոր»:
Լավրովի «կառուցողականությունն» արդյոք այդ հավանական կոնսենսուսը չեզոքացնելու համա՞ր չէ: Ռումինիայի նախկին նախագահ Բասեսկուն, որ Եվրախորհրդարանի պատգամավոր է, այցելել է Քիշնեւ եւ Մոլդովայի իշխանություններին հորդորել, որ «հրաժարվեն Մերձդնեստրից եւ անդամակցեն Եվրամիությանը»:
Իսկ Վրաստանն այդ ճանապարհից, կարծես, հրաժարվում է: Որտեղո՞վ պիտի անցնի եվրաատլանտայան եւ եվրասիական «քաղաքակրթական բաժանարարը»: Կիեւի Կրեշչատիկո՞վ, թե՞ Սեւ ծովի կովկասյան առափնյակով:
Բաց մի թողեք
Ինչպես «ահաբեկիչները» դարձան «ընդդիմադիր խմբեր»․ ՌԴ քարոզչական աղբյուրների շրջադարձը՝ Ասադի տապալումից հետո
Ի՞նչն է Զատուլինին անհանգստացրել
Լիլիթ Հովհաննիսյանն ու մյուսներն ինչու չեն մասնակցել «Armenian Music Video Awards»-ին