05/10/2024

Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում

«Իշխող ՔՊ խմբակցության ներսում շատ հարցերում հակասությունները գնալով խորանում են:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի 28-ին Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նրանցից շատերը թե’ առանձին զրույցներում, թե’ նիստերի ժամանակ իրենց դժգոհությունն են հայտնել ու հասկացրել են՝ Վեհափառի մուտքը խոչընդոտելն իսկապես անթույլատրելի էր ու, ըստ էության, քայլ էր Եկեղեցու դեմ:

Չնայած ՔՊ «վերնախավի» արդարացումներին, թե՝ ոստիկաններն ընդամենը որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով են կանգնեցրել Վեհափառին, ՔՊ-ական պատգամավորների մեծ մասը ցույց է տվել, որ հաշտ չէ այդ միջադեպի հետ եւ դա համարում է քայլ՝ ընդդեմ Հայոց եկեղեցու: Սակայն, մեծ մասամբ նրանք այս մասին խոսում են մտերմիկ զրույցներում, իսկ հրապարակավ՝ 180 աստիճանով տարբեր բաներ են ասում:»։