27/07/2024

Ուկրաինան ռմբակոծել է ռուսական Բելգորոդը, ինչ է հայտնի ․․․ Լուսանկար

Կեսգիշերն անց ռուսական ՀՕՊ ուժերը Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի շրջանի վրա մի քանի օդային թիրախ են խոցել, այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան:

Սեվրյուկովո գյուղում վնասվել է ավտոմեքենա և հինգ առանձնատուն՝ կոտրվել են ապակիներ, վնասվել են տների ճակատային հատվածները, ինչպես նաև մի քանի ցանկապատ։ Վնասվել է նաև էլեկտրահաղորդման գիծը:

Որոշակի ավերածություններ են գրանցվել նաև Մայսկի և Զելենայա Պոլյանա գյուղերում, որտեղ տներ ու գույք է վնասվել: Մեկ այլ գյուղում՝ Շիշինոյում, բեկորները հարվածել են երկու մեքենայի:
Տարածաշրջանում մի քանի անգամ օդային տագնապ է հայտարարվել:

Ուկրաինան հրթիռակոծել է ռուսական Բելգորոդը. ի՞նչ է հայտնի