Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան նշանակվելու ագրեմանի հաստատման կամ չհաստատման գործընթացը գաղտնի է, և հանրային արձագանք այդ թեմայով չի լինելու:
Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը։
Նշենք, որ նա այսօր ԱԺ-ում բավականին երկար զրույց է ունեցել Արսենյանի հետ:
Հարցին՝ ի՞նչ էին քննարկում, Կարապետյանը պատասխանեց՝ պարոն Արսենյանի հետ մտերիմ եմ, քննարկել եմ աշխատանքային եւ ոչ աշխատանքային հարցեր։
Նա այլ հարցերի չպատասխանեց եւ հեռացավ:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է լուրեր են շրջանառվում Գուրգեն Արսենյանին ՌԴ-ում դեսպան նշանակելու մտադրության մասին և որ ՌԴ-ն չի հաստատում ագրեմանը: Երկու օր առաջ, սակայն, լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյւորներին, գրեցին, թե ագրեմանը հաստատվել է:
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի COVID-ի թեստը կրկին դրական է
Փաշինյանը վարակվել է քովիդով
Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին․ Փաշինյանը՝ նախկին նախագահներին