Էկոնոմիկայի նախարարությունն արտահանման ռազմավարություն է մշակել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
«ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Եվրամիության աջակցությամբ միջազգային և հայաստանյան փորձագետները բավականին խորը հետազոտություն են արել և ի հայտ են բերել բոլոր այն ապրանքները, որոնք ունեն արտահանման ներուժ, ընդ որում աշխարհագրական տարբեր ուղղություններով՝ Մերձավոր Արևելք, Չինաստան, Եվրամիություն, ԱՄՆ, Ռուսաստան և այլն»,- ասաց Պապոյանը։
Նա նշեց, որ բոլոր ապրանքները բաժանվել են չորս մասի՝ գործող ապրանքներ-գործող շուկաներ, գործող ապրանքներ-նոր շուկաներ, նոր ապրանքներ-գործող շուկաներ, նոր ապրանքներ-նոր շուկաներ։
«Ուսումնասիրվել են աշխարհի բազմաթիվ երկրներ, որոնք մեր նման տնտեսություն ունեն՝ ինչ ենք մենք արտադրում, ինչ են իրենք արտադրում»,-նշեց Պապոյանը։
Նրա խոսքով՝ ներկայում ռազմավարությունը փորձաքննության է ենթարկվում փորձագիտական խմբերի կողմից, որից հետո այն կլրամշակվի և կուղարկվի Ազգային ժողով։
Բաց մի թողեք
Ռուբլին ու դոլարը թանկացել են. դեկտեմբերի 26-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր. Տեսանյութ
Ֆինանսների նախարարը ամփոփեց տարին․ 5% ՀՆԱ աճ, պարտք-ՀՆԱ 49,5% հարաբերակցություն, 1,6 մլրդ դոլար պարտքի մարում