Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանին կներկայացնի ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող օրինագծերի նոր փաթեթ։
Խոսքը «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծի և ևս 18 օրենքներում փոփոխությունների մասին է, ճեպազրույցում ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Խորհրդարանում իշխող կուսակցությունը բավարար ձայներ ունի նախաձեռնությունը հաստատելու համար՝ ի տարբերություն նախկինում նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների, որոնց ընդունման համար «Երազանքին» անհրաժեշտ է ընդդիմության աջակցությունը։
Օրինագծերի փաթեթով, ըստ Պապուաշվիլիի, արգելվում է՝ «այլընտրանքային ամուսնական միության գրանցումը», երեխայի որդեգրումը ոչ հետերոսեքսուալ անձանց կողմից, սեռափոխության վիրահատությունների անցկացումը, «ԼԳԲՏ քարոզչությունը» կրթական ոլորտում և լրատվամիջոցներում, միասեռ ամուսնությունները հանրահռչակելու նպատակով ժողովների կամ ցույցերի անցկացումը և այլն։
Բաց մի թողեք
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Եվրախորհրդարանը պահանջել է վերադարձնել ուկրաինացի երեխաներին
Նիդերլանդները սկսել են նախապատրաստվել Ռուսաստանի դեմ պատերազմի. Լուսանկար