21/12/2024

Արարատ Միրզոյանը ԱԺ կգնա. ի՞նչ է քննարկվելու

«Այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան: Ինչպես հայտնի է, այս շաբաթ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում 2023 թ.-ի պետական բյուջեի հաշվետվության քննարկումներն են ընթանում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախարարները, ուժային կառույցների ու պետական կառույցների ղեկավարները կամ ներկայացուցիչները գալիս են ԱԺ՝ յուրաքանչյուրն իր ոլորտի զեկույցը ներկայացնելու:

Ահա այսօր, հերթը Արարատ Միրզոյանինն է՝ ԱԺ-ում հաշվետվությունը ներկայացնելու: Հիշեցնենք, որ հանձնաժողովներում 2023 թ.-ի պետական բյուջեի հաշվետվության քննարկումից հետո այն նաեւ ԱԺ քառօրյա նիստերին է քննարկվելու՝ կրկին վարչապետի եւ նախարարների մասնակցությամբ:

Նշենք, որ Արարատ Միրզոյանը նախորդ շաբաթ եւս ԱԺ էր եկել՝ ՔՊ-ի հետ փակ հանդիպման»։