Հունիսի 3-ին տեղի է ունեցել Ուկրաինայի և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատների և գործարար հանրության ներկայացուցիչների միջև առցանց հանդիպում:
Այս մասին հայտնել են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են Ուկրինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Երևանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը, Առևտրաարդյունաբերական պալատի Ուկրաինայի մասով համակարգող Արա Մարությանը։
Ուկրաինական կողմը ներկայացրել է Պալատի նախագահ Գենադի Չիժիկովը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման առանցքային հարցերն ու հեռանկարները, հաշվի առնելով պատերազմով պայմանավորված առանձնահատկությունները։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հուլիսին կազմակերպել մեծ քննարկում՝ երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության մեջ ներգրավված գործարարների մասնակցությամբ։
«Հանդիպումը կարևոր քայլ էր Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։
Բաց մի թողեք
Ռուբլին թանկացել է, դոլարն՝ էժանացել․ օգոստոսի 19-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Պապոյանի հերթական ստերը․ Պատրաստի սննդի արտահանումը ԵՄ աճել է 56%-ով, ալկոհոլային խմիչքներինը՝ 20%-ով. Պապոյան
Ռուբլին թանկացել է. օգոստոսի 18-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են