«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը էլեկտրոնային աճուրդի գնման եղանակով ձեռք է բերել 5 շարժական անիվներով աթոռ, որի արժեքը կազմել է 1 մլն 65 հազար դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Աթոռը ունի հետեւյալ տեխնիկական բնութագիրը. «Միջին չափսի աթոռ` 5 շարաժական անիվների վրա: Խաչուկը` մետաղական հիմքով: Մեխանիզմը ճոճվող՝ աշխատանքային դիրքում եւ տարբեր բարձրություններում ֆիքսելու հնարավորությամբ:
Նստատեղը 10 մմ հաստությամբ` նրբատախտակից: Նստատեղի լայնությունը` 500 մմ: Նստատեղի խորությունը`480 մմ: Նստատեղը երեսպատված` 60 մմ հաստությամբ, 25 կգ/մ3 խտությամբ սպունգով եւ խիտ կտորով:
Նստատեղի բարձրությունը ամենաբարձր դիրքում` 500 մմ: Նստատեղի բարձրությունը ամենացածր դիրքում` 420 մմ: Հենակը եւ արմնկակալերը պլաստմասե՝ լրացուցիչ էրգոնոմիկ դետալի առկայությամբ: Արմնկակալերը` ամրացված թիկնակին եւ նստատեղին։ Թիկնակի բարձրությունը` 570 մմ: Թիկնակի պաստառը՝ ամուր ցանցային կտոր։ Արմնկակալի բարձրությունը նստատեղից՝ 180 մմ»:
Հետաքրքիր է, թե ո՞ւմ համար է նախատեսված այս բարդ ու մանրամասն նկարագրությամբ թանկարժեք աթոռը։ Հարց է, թե պետական միջոցները մսխելու էլ ինչ անմիտ տարբերակներ են մտածել «հեղափոխական», առավել կոռումպացված իշխանությունները»։






Բաց մի թողեք
ՔՊ պատգամավորը 3 գույք, 2 մոտոցիկլ եւ 1 մեքենա ունի
Ծեծված երեխային ու նրա հարազատներին դեռ չեն հարցաքննել. բացառիկ. Լուսանկար
Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները. Լուսանկար