Հունիսի 3-ին տեղի է ունեցել Ուկրաինայի և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատների և գործարար հանրության ներկայացուցիչների միջև առցանց հանդիպում:
Այս մասին հայտնել են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են Ուկրինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Երևանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը, Առևտրաարդյունաբերական պալատի Ուկրաինայի մասով համակարգող Արա Մարությանը։
Ուկրաինական կողմը ներկայացրել է Պալատի նախագահ Գենադի Չիժիկովը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման առանցքային հարցերն ու հեռանկարները, հաշվի առնելով պատերազմով պայմանավորված առանձնահատկությունները։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հուլիսին կազմակերպել մեծ քննարկում՝ երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության մեջ ներգրավված գործարարների մասնակցությամբ։
«Հանդիպումը կարևոր քայլ էր Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։
Բաց մի թողեք
Համագործակցության շրջանակներում պարոն Աճեմօղլուն «Մեր ձևով» շարժման տնտեսության զարգացման աշխատանքային խմբին առաջիկայում ներկայացնելու է Հայաստանի տնտեսական զարգացման մոդելի իր տեսլականը
ՀՀ կենտրոնական բանկի կողմից «bank24.am»-ին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա
Հայաստանի կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ներքին կորպորատիվ գործերին ապօրինի միջամտությունը