«Մեր մեծ հանրահավաքը կլինի հունիսի 9-ին: Ժամը դեռ չեմ ասի, առաջիկայում ճշգրտումներ են պետք»,- երեկ հավաք-քննարկման ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը:
Ես քաղաքականության մեջ մերժում եմ զեղումները, զգացմունքները, բայց առանց չափազանցության՝ առաջիկա հանրահավաքն այս շարժման համար համարում եմ ճակատագրական:
Բանն այն է, որ շարժումը մինչ այժմ ունեցել է երկու մեծ հանրահավաք:
Մայիսի 9-ի հանրահավաքում խոսվեց իշխանափոխության կոնկրետ մեխանիզմի՝ իմպիչմենթի մասին, բայց այդ օրը քաղաքական համախոհություն չկար վարչապետի միասնական թեկնածուի շուրջ:
Մինչև հաջորդ մեծ հանրահավաքն այդ համախոհությունը կայացավ, բայց մայիսի 26-ին հարթակում այդպես էլ չխոսվեց իշխանափոխության կոնկրետ գործիքի մասին:
Հիմա, եթե առաջիկա հանրահավաքում այս երկու բաղադրիչները չհամադրվեն, կարճ ասած, շարժման քաղաքական օրակարգը չհստակեցվի, ապա չկա որևէ շանս, որ այս զանգվածային գործընթացը կարող է վերաճել համաժողովրդական շարժման:
Կարծում եմ՝ աքսիոմատիկ այս ճշմարտությունը հասկանում է նաև շարժման ղեկավարությունը, որի քայլերը մայիսի 26-ից հետո քաոտիկ, լոկալ բնույթ են կրում՝ իշխանության համար առաջացնելով ոչ թե լուրջ խնդիրներ, այլ գլխացավանք:
Ինչևէ, սպասենք հունիսի 9-ի հանրահավաքին:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում