18/02/2026

Փարաքարի նորընտիր ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը երդմամբ ստանձնել է համայնքի կառավարումը

Lyudvig Gyulnazaryan
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը մասնակցել է համայնքի ավագանու՝ օրենքի ուժով հրավիրված նիստին, որտեղ համայնքի նորընտիր ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը երդմամբ ստանձնել է համայնքի կառավարումը: Այս մասին հայտնել են մարզպետարանից։ Մարզպետը, ելույթ ունենալով, շնորհակալություն է հայտնելհամայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանին համատեղ աշխատանքի համար, վստահեցրեց, որ Լյուդվիգ Գյուլնազարյանի գլխավորությամբ համայնքում կշարունակվեն լուծվել կենսական խնդիրները, որ կառավարությունը ջանք չի խնայում համայնքների համաչափ զարգացումը ապահովելու համար: Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ավագանու «Քաղաքացիական պայմանագիր», «Մինասյան դաշինք» խմբակցություններին, անկախ ավագանիներին ստեղծված իրավիճակում ճիշտ որոշում կայացնելու` համայնքի ղեկավարի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի օգտին քվեարկելու համար: Հանդիսավոր մասի ավարտից հետո Փարաքար համայնքի ավագանին քննարկել և միաձայն քվեարկությամբ հաստատել է օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար էր ընտրվել մայիսի 31-ին:

Discover more from EU - Armenia

Subscribe to get the latest posts sent to your email.