22/12/2024

Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախումբը կրկին Եվրոպայում է. կքննարկվի արցախցիների Արցախ վերադարձի հարցը

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը օրերս կրկին մեկնել է Եվրոպա՝ արտագնա հանդիպումների:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրակարգը նույնն է՝ արցախցիների՝ Արցախ վերադարձի համար միջազգային երաշխիքներ ստանալը:

Հանձնաժողովի կազմում ներգրավված են նաեւ ՀՅԴ հայ դատի Եվրոպայի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, նույն կուսակցությունից Մարիո Նալբանդյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, հանրապետական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը:

Արտագնա հանդիպումներից հետո Վարդան Օսկանյանը կրկին կհանդիպի Արցախի կառավարության անդամների եւ պատգամավորների հետ:

Ինչպես ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, Վարդան Օսկանյանի եւ Արցախի իշխանությունների նախորդ հանդիպման ժամանակ, որը մայիսի 6-ին էր կայացել, Օսկանյանը գնահատել էր հանդիպման արդյունքները՝ միեւնույն ժամանակ նշելով, որ դեռ շատ աշխատանք կա անելու ցանկալի արդյունքի հասնելու համար»։