Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որպես ներկայացուցչական գնում, ձեռք է բերել սեղանի խաղ, որը կոչվում է «Էթիկա»։
Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այդ խաղն ունի հետեւյալ նկարագրությունը․ «Խաղի միջոցով դեռեւս վաղ տարիքից երեխան կսովորի լինել քաղաքավարի, պատասխանատու եւ անկաշկանդ ցանկացած միջավայրում։
Տուփում առկա է 72 խաղաքարտ, որտեղ պատկերված են վարվեցողության կանոնների ճիշտ եւ սխալ տարբերակները, պետք է գտնել միեւնույն գործողությունը ցույց տվող 2 խաղաքարտերը, որոնցից մեկում պատկերված է ճիշտ արարքը, իսկ մյուսում` սխալ։ Պետք է ընտրել վարվեցողության ճիշտ կանոնները ցույց տվող խաղաքարտը՝ մեկնաբանելուվ պատկերված գործողությունները»։
Գնման պայմանագրում, սակայն, տեղեկատվություն չկա, թե 72 խաղաքարտից գոնե մեկը պարունակո՞ւմ է տեղեկություն, թե ինչ պետք է անել, երբ Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսը հազարավոր մարդկանց հետ գալիս է քեզ տեսնելու եւ հանդիպում է խնդրում քեզ հետ, էթիկապես ո՞րն է ճիշտ՝ իջնել եւ հանդիպե՞լ մարդկանց հետ, թե՞ 4 հոգու հրավիրել փակ հանդիպման։
Բաց մի թողեք
Ընտրությունը փակ է լինելու, սակայն կան շատ լավ թեկնածուներ․ Բաբայան
Ռուբեն Վարդանյանին նույնացնում եմ Լևոն Հայրապետյանի հետ․.. մեր առաջին թշնшմին մեր անտարբերությունն է. Լուսանկարներ
Համախմբվածությունը ոչ թե իշխանությանը հեռացնելու հարցում պետք է լինի, այլ, թե ինչ ենք ուզում. Մանուկյան