Հունիսի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գործող «Մալիբու» այգում դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 21-ամյա Գոռ Հ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել ըստ բժիշկների «կրծքավանադակի կտրած վերք» ախտորոշմամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը նշված այգում հայտնաբերել են արնանման հետքեր։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Բաց մի թողեք
Մեկ շաբաթ առաջ նշանակված Հոգեբուժարանի տնօրենը ձերբակալվել է․ Լուսանկար
Կոտայքի մարզում՝ մայրը ծննդաբերելուց հետո փորձել է սպшնել իր երեխային
«Մարգարյան» ծննդատունն այսուհետ կղեկավարի Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը․ Լուսանկար