Բագրատ արք․ Գալստանյանը իր աջակիցներին առաջարկեց 4 օր՝ 96 ժամ, նստացույց սկսել՝ հույս հայտնելով, որ այդպես կհասնեն իշխանափոխության:
Նա նաև ընդդիմադիր պատգամավորներին առաջարկեց արտահերթ նիստ հրավիրել՝ վարչապետի հրաժարականի պահանջով, ԱԺ խորհրդին վաղը՝ հունիսի 10-ի նիստում որոշում կայացնել հունիսի 11-ին, ժամը 18։30 ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար։
ՔՊ խմբակցության պատգամավորներից մեկը այսքան ժամանակ պատգամավոր է, սակյն չգիտի անգամ ԱԺ հայտարարությւոնների ժամը ու իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, թե Սրբազանն ուզում է հայտարարույթւոնների ժամին արտահերթ նիստ։ Նրան ու չիմացողներին հիշեցնենք, որ ԱԺ հայտարարույթւոնների ժամը յուրաքանչյուր քառօրյայի առաջին օրը, ժամը 17 – 18։00 է, դրանից հետո ըստ հերթագրվածների ԱԺ նախագահությունը կարող է երկարաձգել նիստը։ Նա ինչ գիտե, որ երկարացման կարիք կա, հրահանգ կա գուցե ․․․ սա է իշխանության որակը, դրա համար էլ ով ասես, նաև հոգևորականը քաղաքականությամբ է զբաղվում մեզանում ու երկիրս այս օրին է ․․․ ՑԱՎՈՔ։
Բաց մի թողեք
Հայկական Կարմիր խաչը նոր նախագահ ունի. ընկերության ներսում եղած «աղմուկը», սակայն, չի դադարել
Դիրքապահները փորձել են «կայֆ» ստանալ և հիվանդանոց են ընկել
5-րդ բանակային կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել. Լուսանկար