22/12/2024

Վստա՞հ եք, որ դիվերսանտ է, կարող է հանձնվել է. Սիմոնյանը՝ ադրբեջանցի զինծառայողի անհետ հանգամանքներում կորելու մասին

«Վստահ ե՞ք, որ դիվերսանտ է անցել»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ադրբեջանցի դիվերսանտ է անցել ՀՀ տարածքը:

«Ծանո՞թ եք իր հետ, ծանո՞թ եք. անհետացել է ադրբեջանցի զինվոր, իսկ ի՞նչ գիտեք, կարող է եկել, հանձնվել է, կարող է մոլորվել է, կարող է գերի ենք վերցրել, ի՞նչ գիտեք, որտեղի՞ց գիտեք:

Դա իմ որոշելիքը չէ՞ ասել, թե չասել, այսինքն՝ երկիրն «ավերվում» է, բայց պետությունն այնքան բաց ու թափանցիկ է աշխատում, որ ես ձեզ պետք է գամ ասեմ՝ գիտեք՝ ինչ, էդ ադրբեջանցի դիվերսանտը եկել է, ընթացքում էս է ասել, էն է ասել, պետական գաղտնիք բան գոյություն չունի՞»,- ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի Գյուննուտ գյուղի մոտ անհայտ հանգամանքներում անհետացել է ադրբեջանական բանակի զինծառայող: