27/07/2024

Բախվել են Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու բեռնատար մեքենան

Հունիսի 11-ին՝ ժամը 08:10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել են 23-ամյա Հ. Գյուրջյանի վարած «ԳԱԶ 33021» մակնիշի բեռնատար և 45-ամյա Հ. Պետրոսյանի վարած Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Նշվում է, որ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: