27/07/2024

Գյումրի-Երևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Հունիսի 11-ին՝ ժամը 13։41-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Հոռոմ գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես-Բենց» (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1985 թ.) և «Գազել» (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայի ուղևորներ Ա․Հ․-ն (ծնված 1970 թ.), Ա․ Շ․-ն (ծնված 1984 թ.), Ա․ Բ․-ն (ծնված 1984 թ․) և Լ․ Բ․-ն (ծնված 1979 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Գյումրի-Երևան բախվել են մեքենաներ, մեծաթիվ վիրավnրներ կան․ նոր մանրամասներ (լուսանկարներ)