Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հանուն Արևմուտքի շահերի:
«Փաստ» օրաթերթը գրում է. Միևնույն ժամանակ այս կառավարության ներկայացուցիչները պարբերաբար խոսում են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին: Իսկ ինչքանո՞վ է Հայաստանի տնտեսությունը հետաքրքիր Արևմուտքին, և ի՞նչ ցուցանիշներ ունենք այս պահի դրությամբ նշյալ «դիվերսիֆիկացիայի» տեսանկյունից:
2024 թվականի առաջին չորս ամսվա տվյալներով, ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները նվազել են 24,3 տոկոսով: Մասնավորաբար, Գերմանիայի հետ առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 148 մլն (անկումը՝ 35,8 տոկոս), Ֆրանսիայի հետ՝ 42 մլն դոլար (անկումը՝ մոտ 17 տոկոս):
6,3 մլրդ դոլար: Աճ արձանագրել է նաև առևտրաշրջանառությունը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, ընդ որում՝ մոտ 7 անգամ՝ հասնելով 2,8 մլրդ դոլարի, սակայն փորձագետների համոզմամբ, այս աճի «թիկունքում» առավելապես ռուսական ձեռնարկություններ են: Այսինքն, ստացվում է հետաքրքիր պատկեր. հավաքական Արևմուտքին գնալով ավելի քիչ է հետաքրքրում Հայաստանի տնտեսությունը, իսկ փաշինյանական դիվերսիֆիկացիայի արդյունքում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի:
Բաց մի թողեք
Մի՞թե բալանսավորված քաղաքականություն է, երբ ասում է մի բան, մտածում` այլ բան, անում` լրիվ ուրիշ բան
Առողջապահության նախարարը անկարող է կիրառել օրենքը
Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը