Հունիսի 10-ին՝ ժամը 17:54-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քոբայր-Սանահին ավտոճանապարհին տեղի է ունեցել սելավային հոսք, ավտոճանապարհը երկկողմանի փակ է, կան արգելափակված ավտոմեքենաներ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել սելավային հոսք, որը թափվել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ 2606 կմ-ի պիկետ 1 և 2620-րդ կմ-ի պիկետ 4 և 5 հատվածներում։
Փրկարարները «Ալավերդու ՃՇՇ» ԲԲԸ-ի աշխատակիցների հետ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, տրակտորների միջոցով հեռացրել են ժայռաբեկորները և ջրաբերուկը, արգելափակումից դուրս են բերել երկու մարդատար ավտոմեքենա։
Ճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
Բաց մի թողեք
Հոսանքի ու ջրի, սպասվող նաեւ գազի անջատումներով մեզ պատրաստում են մութ ու ցուրտ ձմեռներին
Հաշմանդամ ու ծեր մորը չխնամելու համար որդին կնոջ հետ բարձով խեղդել է նրան, այնուհետև թաղել դաշտում
Նուբարաշենի հոգաբուժարանից փախուստի դիմած երկրորդ բուժառուին չեն գտնում