Թուրքիայի Կայսերի (պատմ.՝ Կեսարիա) քաղաքի Հանրապետության հրապարակում տեղադրված Աթաթուրքի արձանը կացնով վնասել են։ Դեպքի առնչությամբ կա 2 կասկածյալ, որոնք բերման են ենթարկվել։
Նրանցից մեկը իգական սեռի ներկայացուցիչ է։

Ermenihaber-ը նշում է, որ նրանք 13 անգամ կացնով հարվածներ են հասցրել արձանի տարբեր հատվածներին։
Պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք չեք զղջո՞ւմ կատարվածի համար, ինչու՞ արեցիք նման բան, նրանք պատասխանել են. «Միայն հանուն Ալլահի» և «Ի՞նչի համար զղջանք»։







Բաց մի թողեք
Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը
ԵՄ-ում ձերբակալվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյա
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․