08/09/2024

Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը

Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշված է․

«GG ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ “ընկերության դեմ” հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում։

Նախ քրեական վարույթը որևէ սուբյեկտի դեմ չի նախաձեռնվում, այլ` դեպքի կամ փաստի առթիվ։

Երկրորդ՝ տվյալ քրեական վարույթը, հարկերից խուսափելու հատկանիշներով, ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին։

Վարույթով նախաքննությունը շարունակվել է մինչ այս ընկած ժամանակահատվածում։ Դրա շրջանակներում նախօրեին, իրականացվել են խուզարկություններ, ինչը վարութային ստանդարտ գործընթաց է։

Այս տեսանկյունից քրեական վարույթը “GG” ընկերության հիմնադրի ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և հասարակական գործունեության հետ կապելու և բացառապես նման պնդման հիման վրա այն անհիմն և ապօրինի համարելու մասին ընկերության` հունիսի 16-ին արած հայտարարությունն ընդամենը ավելի քան մեկ տարի առաջ սկսված քրեաիրավական գործընթացը քաղաքականացնելու, իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է», նշված է ՔԿ տարածած հայտարարությունում։