ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը այս օրերին ակտիվ մասնակցում էր, բայց ոչ՝ առաջին շարքերում։ Նրա խոսքով՝ ինքը նախընտրել է, ի տարբերություն շատերի, չերևալով աջակցել շարժմանը։
Անանյանն այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի և հայտնի պրոդյուսեր, Սրբազանի առաջնորդած շարժման sound track-ի հեղինակ Ռուբեն Մխիթարյանի հետ։ Մեզ ասացին՝ նրանք միասին մտադիր են կուսակցություն կամ քաղաքական նոր պլատֆորմ ստեղծել և դրանով ավելի ակտիվ կերպով մտնել քաղաքականության մեջ։
Անանյանը չհերքեց, որ նման քննարկումներ կան. «Գիտե՞ք, այնքան տարբեր մարդկանց հետ ենք մենք քննարկումներ անում, այդ թվում՝ Ռուբենի հետ Մխիթարյան, այդ թվում՝ Թաթոյան Արմանի, այդ թվում՝ զանազան լիքը մարդկանց հետ, այսինքն՝ այն մարդկանց հետ, որոնց համար էս ամեն ինչը և էս իրավիճակը մտահոգիչ է։ Իսկ թե էդ հանդիպումները ինչպիսի զարգացումներ կունենան կամ ունեցել են, դրանց մասին դեռ էնքան վաղ է խոսելը։ Եւ նույնիսկ, եթե կա նման մտադրություն՝ մտնել ակտիվ քաղաքականություն, գիտեք՝ Թաթոյան Արմանը այդպիսի հայտարարություն արել էր մինչև Սրբազան շարժման մեկնարկը, և եթե նույնիսկ կա ինչ-որ մի բան, որ մարդկանց մի խումբ մտածում է, բնականաբար, կա դրա համար պատեհ ժամանակ»։
Բաց մի թողեք
France 24-ը փաստերով հերքել է կեղծ լուրը, թե Ֆրանսիան միջուկային թափոններ է տեղափոխում Հայաստան. Տեսանյութ
Սարյան և Մոսկովյան փողոցները կդառնան միակողմանի. ինչպես կկազմակերպվի հարակից հատվածների երթևեկությունը
Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին