Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 09:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Աղվան Ս.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կա 8 վիրավոր. Լուսանկար
Դատախազությունը ստուգում է անցկացնում Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի անսարքության փաստի առնչությամբ
Երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում