Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը 2024 թվականի մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ վերջինս Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում համատեղ սեփականությամբ ութ հողամաս ունի, որոնք գնել է 2002-2003 թվականներին։ Դաշնակցության կարկառուն ներկայացուցիչը 50 տոկոս բաժնային սեփականությամբ մեկ բնակարան էլ Երևանի Կենտրոն վարչական շրջանում ունի, որը ձեռք է բերվել 2017 թվականին։
Սաղաթելյանը միանձնյա սեփականությամբ 2008 թվականին ձեռք բերված մի բնակարանն էլ, որը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում, 35 միլիոն 200 հազար դրամով վաճառել է:
Վերջինս 2023 թվականին 815 հազար դրամով էլ վաճառել է Գեղարքունիքի Գեղամավան համայնքում գտնվող հողատարածքներից մեկը:
Մյուս անշարժ գույքերը տարեվերջին պահպանվել են։
Որպես շարժական գույք պատգամավորը հայտարարագրել է 2019 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա։ Սաղաթելյանի 8 միլիոն արժողությամբ հայտնի մատանին նույնպես պահպանվել է։
Նրա անկանխիկ դրամական միջոցները կազմել են 54.11 դոլար և 512 հազար 383.6 դրամ, որոնք տարեվերջին դարձել են 0 դոլար և 1 միլիոն 468 հազար 517.4 դրամ։ Իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 89 հազար դոլար, 39 միլիոն 500 հազար դրամ և 28 հազար եվրո։ Տարվա ընթացքում փոփոխվել է միայն 39 միլիոն 500 հազար դրամը՝ դառնալով 59 հազար 866 հազար դրամ։
Սաղաթելյանի տարեկան եկամուտը կազմել է 43 միլիոն 517 հազար 384.1 դրամ, որից 35 միլիոն 200 հազար դրամը եղել է գույքը օտարելուց ստացված եկամուտ (Շուշանիկ Խաչատրյանի կողմից): Ստացված փոխառությունները «Ակբա բանկ» ընկերությունից կազմել են 258 հազար 864.1 դրամ: Վերջինս Ազգային ժողովի աշխատակազմից ստացել է 8 միլիոն 58 հազար 520 դրամ աշխատավարձ։
Իշխանության դեմ կազմակերպվող բոլոր հանրահավաքների ակտիվ առաջնորդող Սաղաթելյանը ունի բնակարանի երկու հիպոթեքային վարկ (40 միլիոն 123 հազար 152.1 դրամ արժողությամբ):
Դաշնակցական պատգամավորի կինը՝ Լիաննա Խաչատրյանն էլ «Ինվեստ հոթել գրուպ» և «Արիանա հյուրանոց» ՍՊԸ-ներում ունի 100 տոկոս բաժնեմաս, 50 տոկոս բաժնեմաս էլ՝ «Մասակա» ՍՊԸ-ում:
Բաց մի թողեք
Հայհոյանքը, ուժի անկաշկանդ կիրառումը կամ դրա սպառնալիքը դառնում են «նորմ»
Նոր պատերազմ կլինի Ղազախստանում, Պուտինը բոլոր նախկիններին վերադարձնում է, որ ԽՍՀՄ վերականգնի
Բիձինա Իվանիշվիլին կհեռանա՞, թե՞ Վրաստանը կտանի ԵԱՏՄ