21/12/2024

«Ֆրանսիայի քայլը հարված է Ադրբեջանի ու Հայաստանի կարգավորման գործընթացին». Հաջիև

«Մենք արդյունավետ չենք համարում Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ․ դա վնասակար քաղաքականություն է»․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը։

«Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ֆրանսիական ռազմականացման քաղաքականությունը քայլ է, որը կխթանի Հայաստանում ռևանշիստական ​​ուժերին։ Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը խիստ մտահոգիչ է։ Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ՝ Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի։ Հայաստանը Հարավային Կովկասում օկուպացիա և ագրեսիա իրականացրած երկիր է։ Նման երկրին զինելը անընդունելի է», – հայտարարել է Հաջիևը։