ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի հետ անհապաղ խաղաղության պայմանագիր կնքելու կարևորությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ ԱՄՆ-ը հանձառու է օգնելու COP29-ի հաջող անցկացմանը:
Պետքարտուղարը նաև հերթական անգամ հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և հանձնառություններին, ինչպես նաև ազատ արձակել բոլոր անարդարացիորեն կալանավորվածներին։ Նա կոչ է արել Ադրբեջանին դա անել արագ»:


Բաց մի թողեք
Ի՞նչ պետք է անեն խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը
Հարյուր հազարավոր ցուցարարներ Եվրոպայի փողոցներում, սոցիալական ճգնաժամը խորանում է
Պատերազմում ձեռք բերած առավելությունները Բաքուն այժմ ձգտում է ամրապնդել դիվանագիտական հարթակներում՝ մեծացնելով իր քաղաքական ազդեցությունը