08/07/2025

ԱՄՆ-ը ծանուցել է ռուսական վիզաների կենտրոնի փակման և դիվանագետներին հարկային արտոնություններից զրկելու մասին

ԱՄՆ-ն ռուս դիվանագետներին ծանուցել է վիզային կենտրոնը փակելու ծրագրերի մասին:

ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտնել է, որ ռուս դիվանագետներից նաև վերցվել են հարկային արտոնությունները։ Հյուպատոսական ծառայությունները կշարունակվեն։

«Ամերիկացիները մեզ ծանուցում են ուղարկել, որ վիզաների կենտրոնը փակվում է։ Եվ հիմա լրացուցիչ բեռ է ընկնում ռուս դիվանագետների ու հյուպատոսների ուսերին: Դիվանագետները կշարունակեն աշխատել և բոլոր ջանքերը կներդնեն տեղի ռուսներին իրավական և հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու համար»,- լրագրողներին ասել է Անտոնովը:

Դեսպանի խոսքով՝ հանվել է նաև դիվանագետների հարկերից ազատման քարտերը, որը նրանց տալիս էր արտոնություններ ցանկացած երկրում՝ թույլ տալով ապրել և հարկեր չվճարել։