Լոռու մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի պատճառները պարզելու նպատակով նախաքննություն է իրականացվում:
ՔԿ նախագահի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել դեպքից:
Ըստ այդմ, 2024թ․ հունիսի 21-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել է ձորակը։
Դրա հետևանքով 72-ամյա վարորդը, ինչպես նաև 69-ամյա, 86-ամյա, 58-ամյա ուղևորները՝ կանայք, տեղում մահացել են:
Դեպքի առթիվ 2024 թվականի հունիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարզվել է, որ մահացած անձինք հարազատներ են՝ նախնական տվյալներով ուղևորները եղել են վարորդի կինը, քույրը և կնոջ մայրը։
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություններ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Դեպքի հանգամանքները պարզելու, մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով ոստիկանությանը տրվել է հանձնարարություն։
Նախաքննությամբ պարզվում են ավտովթարի և 4 անձանց մահվան պատճառները, վթարին հանգեցրած հնարավոր նպաստած գործոնները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Վթարի հետևանքով մահացել են վարորդն ու մեքենայի 3 ուղևորը:
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել