08/09/2024

Կրեմլում դժգոհ են պոստխորհրդային երկրների վերահսկողությունը «ձեռքից բաց թողնելու» համար

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահ Դիմիտրի Մեդվեդեւը Վլադիմիր Պուտինի Փհենյան եւ Հանոյ այցին ընդառաջ թելեգրամ-ալիքում գրել էր, որ անհրաժեշտություն է, որպեսզի դաշնակից երկրները ամենաժամանակակից սպառազինություններ ստանան:

Պուտինը դեռեւս ուղեւորության մեջ էր, երբ հայտնի դարձավ ռուս-հյուսիսկորեական «Համապարփակ ռազմավարական համագործակցության մասին» պայմանագրին Հարավային Կորեայի արձագանքը: Սեւուլը հայտարարեց, որ կխստացնի Ռուսաստանի դեմ տնտեսական սահմանափակումները եւ կվերանայի Ուկրաինային սպառազինություններ չմատակարարելու դիրքորոշումը:

Այդ պայմանագրում որեւէ նոր բան չկա, քան այն, ինչ սահմանված է 1962թ. ԽՍՀՄ-ի եւ ԿԺԴՀ միջեւ պայմանագրով է նախատեսված,- Կիմ Չեն Ընի հետ պայմանավորվածությունների մասին ասել է Ռուսաստանի նախագահը, բայց Սեուլը պահանջում է թափանցիկություն:

Արեւմտյան աղբյուրները ենթադրում են, որ Ռուսաստանը «մտադիր է Հյուսիսային Կորեային հիպերձայնային հրթիռներ տրամադրել, որոնք կիրառվում են միայն արբանյակային կառավարմամբ»: Պայմանականորեն ասում է, խոսքը «Կինժալ» հրթիռների մասին է, որոնց կիրառումը կառավարելու համար Մոսկվան Հյուսիսային Կորեային «նաեւ տիեզերական տեխնոլոգիաներ կտրամադրի»:

Արեւմտյան ճամբարի մտավախությունը, որ ժամանակակից սպառազինությունների դիմաց Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ կենդանի ուժ կուղարկի ուկրաինական ռազմաճակատ, իրականությանը չեն համապատասխանում,- գրում է ՌԻԱ-Նովոստիի մեկնաբանը:

Նման դեպքերում ընդունված է ասել, որ հերքումն ավելի շատ հաստատման է նման, որովհետեւ պատերազմի մի փուլում, երբ վճռորոշ է կողմերի տեխնոլոգիական մրցակցությունը, Մոսկվան Փհենյանից այլ ակնկալիք պարզապես չի կարող ունենալ:

Արեւմտյան մամուլը Պուտինի Փհենյան եւ Հանոյ ացը բնորոշել է «Հուսահատների ակումբ» ձեւավորելու փորձ: Այն, ըստ այդմ, կհաջողվի, եթե Իրանում նախագահական ընտրություններից հետո «Համապարփակ ռազմավարական համագործակցության մասին» պայմանագրի քննարկումները վերսկսվեն եւ հաջողությամբ պսակվեն:

Այս ֆոնին Ռուսաստանի Անվտանգության «դաշնային ծառայությունում» շատ նշանակալի փոփոխություն է տեղի ունեցել: Տարիքային առավելագույն՝ 70-ամյա շեմը հատելու հիմնավորմամբ պաշտոնից ազատվել է հինգերորդ ծառայության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Բեսեդան: Այդ ծառայությունը զբաղվում է ներքին եւ ԱՊՀ երկրների տարածքի մասին տեղեկատվության հավաքագրմամբ: Ըստ երեւույթին, Կրեմլում դժգոհ են պոստխորհրդային երկրների վերահսկողությունը «ձեռքից բաց թողնելու» համար:

Կարելի է կանխատեսել, որ ՀԱՊԿ-ը կորցրել է ակտուալությունը: Մոսկվայում մշակվում կամ արդեն իսկ մշակվել է պոստխորհրդային ամբողջ տարածքի անվտանգային ներկալման հայեցակարգ: Բայց ո՞վ կհամաձայնի ռուսաստանյան կառավարման «Կինժալ» ստանալու դիմաց փաստացի վերածվել ուկրաինական, իսկ գլոբալ առումով՝ Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմի կողմ:

Ընդ որում՝ Ռուսաստանի տեխնոլոգիական սպառազինությունների «աբոզին կապած մսացու անասունի կարգավիճակով,»: Ռուսաստանյան փորձագիտական հանրությունն ուկրաինական պատերազմն արդեն անվանում է «Ռուսաստանի դեմ Արեւմուտքի ռազմավարական հարձակում.