08/09/2024

ՌԴ-ում կյանքը վտանգավոր է դարձել․ Մախաչկալայում ու Դերբենտում ավարտվել է hակաաhաբեկչական գnրծnղnւթյունը

Մախաչկալայում և Դերբենտում ավարտվել է հակաահաբեկչական գործողությունը

Չեղյալ է հայտարարվել իրավական ռեժիմը՝ կապված «քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգների վերացմանը»: Հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։

Մախաչկալայի սինագոգում, որը երեկ հարձակման է ենթարկվել, կոտրվել են ապակիները, ներսում հրդեհ է եղել

Ահաբեկիչները հարձակվել են նաեւ քաղաքի ուղղափառ եկեղեցու վրա։ Այդ ընթացքում սպանվել է ավելի քան 15 ոստիկան և մի քանի խաղաղ բնակիչ։ Հինգ զինյալ վնասազերծվել է։

Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովը, որի որդիները կարող էին առնչություն ունենալ ահաբեկչություններին, հարցաքննվում է: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հանրապետության ուժային կառույցներում աղբյուրներին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Օմարովը ձերբակալվել է:

Նախնական տեղեկություններով՝ նրա երկու որդիները մասնակցել են Մախաչկալայի հրաձգություններին:

Նշվում է, որ Օմարովը հրաժեշտ կտա պաշտոնին:

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտնել է, որ Դերբենտում և Մախաչկալայում արտակարգ դեպքից հետո օպերատիվ շտաբ է ստեղծվել:

Դաղստանում կիրակի երեկոյան ահաբեկչություն է տեղի ունեցել․ Դերբենտում մի խումբ զինված անձինք կրակ են բացել սինագոգի և ուղղափառ եկեղեցու ուղղությամբ, ինչի հետևանքով շենքերում հրդեհ է բռնկվել։

Նույն ժամանակահատվածում տեղեկություն է ստացվել նաև Մախաչկալայում ճանապարհային ոստիկանության պահակակետ վրա հարձակման մասին։ Բացի այդ, ևս մեկ հարձակում է տեղի ունեցել Սերգոկալա գյուղում, որտեղ ահաբեկիչները կրակել են ոստիկանական մեքենայի վրա՝ վիրավորելով մեկ ոստիկանի։

Ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ոստիկանության ավելի քան 15 աշխատակից և մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Դերբենտի ուղղափառ եկեղեցում ավելի քան 40 տարի հոգևոր ծառայութուն մատուցած հայր Նիկոլայը։

Այս մասին հայտնել է Դաղստանի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիկովն իր տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում։

Մելիկովի խոսքով՝ Մախաչկալայում և Դերբենտում օպերատիվ մարտական գործողությունների ակտիվ փուլն ավարտվել է, ոչնչացվել է վեց ահաբեկիչ։ Նա նաև նշել է, որ Դաղստանում իրավիճակը գտնվում է պետական կառույցների և իրավապահների վերահսկողության տակ։

Շրջանի ղեկավարը հավելել է, որ հունիսի 24-ին,25-ին ու 26-ին Դաղստանում սգո օրեր են հայտարարվել։

Դաղստանի Հանրապետությունում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ է սահմանվել, իսկ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչություն» հոդվածով։

Երկրում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։

Հիշեցնենք՝ Դաղստանում կիրակի երեկոյան ահաբեկչություն է տեղի ունեցել․ զոհվել է ոստիկանության ավելի քան 15 աշխատակից և մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Դերբենտի ուղղափառ եկեղեցում ավելի քան 40 տարի հոգևոր ծառայութուն մատուցած հայր Նիկոլայը։