Հունիսի 24-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել 2 կալանավորված անձի:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները նշված քրեակատարողական հիմնարկի կալանավորներ 27-ամյա Ա. Հարությունյանը և 28-ամյա Ա. Ղազարյանն են: Նրանք, ի նշան բողոքի, բանտի հացադուլավորների համար նախատեսված խցում կուլ են տվել երկաթյա մանր կտորներ (բոլտ, գայկա):
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ նրանց բողոքի պատճառը իրենց նկատմամբ հարուցված գործի հետ անհամաձայնությունն է:
Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Բաց մի թողեք
Դանակաhարություններ, վիրավnրները վիրաբnւժության ինստիտուտ են տեղափոխվել գերեզմաններից
Անհայտ անձինք Մոսկվայի երկաթուղային կայարանում առևանգել են մի հայ տղամարդու․ ո՞րն է պատճառը․ Լուսանկար
Սամվել Շահրամանյանն հարցաքննվում է քննչական կոմիտեում․ մանրամասներ