Երեկ՝ հունիսի 23-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի Թաղ 3-րդ փողոց 22 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում դանակահարվել է 3 քաղաքացի:
Կարճ ժամանակ անց ժամը 22:05-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղից դանակահարության հետևանքով շտապօգնության 08 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 20-ամյա Նարեկ Մ.-ին:
Րոպեներ անց նույն բժշկական կենտրոնից կրկին ահազանգ է ստացվել, որ նույն վայրից ըստ վիրավորի հայտարարության վայր ընկնելու հետևանքով շտապօգնության 08 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 21-ամյա Էդմոնդ Մ.-ին:
Արդեն ժամը 23:30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ Սարի Թաղից անհայտ հանգամանքներում շտապօգնության 11 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 23-ամյա Լևոն Հ.-ին:
Ոստիկանության Էրեբունու բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում Սարի Թաղ 3-րդ փողոցում Երևանի բնակիչ 38-ամյա Վիգեն Գ.-ն, իր կողմից վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, որից հետո վիճաբանություն է բռնկվել նշված ավտոմեքենայի վարորդի` Նարեկ Մ.-ի և ուղևորներ՝ Էդմոնդ Մ.-ի և Լևոն Հ.-ի հետ, որի ժամանակ Վիգեն Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է վերջիններիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Վիգեն Գ.-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար
Կալանքի են ներկայացրել նաև Արագածոտնի թեմի դիվանապետին ու հաշվապահին․ Մանրամասներ
Մկրտիչ Սրբազանի գործով ներգրավված է 54 քննիչ. Նա ևս կալանավորվեց