Վերջին շրջանում հատկապես իշխանական սատելիտների կողմից հրապարակ է նետվում թեզ, թե Սրբազան շարժումը մարում է: Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը կարծում է, որ պետք չէ շփոթել «շարժումը մարում է» թեզը, որն այս օրերին շատ տարածված է մեդիայում, դինամիկայի փոփոխության հետ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կարծում եմ, որ շատ շուտ է շարժման վերաբերյալ որևէ եզրակացություն անելը, որովհետև այսօր անզեն աչքով երևում են Սրբազան շարժման ներքո որոշ վերադասավորումներ: Դադարը, որն իրականում դադար չէ, այլ դինամիկայի փոփոխություն, ուղղված է որոշակի ներքին վերադասավորումներ իրականացնելուն և վերաձևավորելու այս շարժումը, այն, ինչ այսօր անում է Բագրատ Սրբազանը: Առավել քան վստահ եմ, որ առաջիկայում լինելու են նոր գործընթացներ հանրային լայն շերտերի ներգրավմամբ. որքանով կարող եմ դատել, գործընթացը տարվում է դրան: Այս պահին գործ ունենք դինամիկայի որոշակի փոփոխության հետ»,-«Փաստի» հետ զրույցում նշում է մեր զրուցակիցը:
Քաղաքագետ Արա Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշում է, թե շարժման միջոցով հնարավոր եղավ կապիտալիզացնել հանրային դժգոհությունը, ցույց տալ, որ կա այնպիսի դժգոհություն, որը կարող է երկրում էական փոփոխություններ առաջացնել:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»