ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ Ադրբեջան նախատեսվող այցին։
«Մենք շարունակում ենք դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մի շարք կարևոր խնդիրներ լուծելու համար: Այդ ուղղությամբ մենք տևական ժամանակ աշխատել ենք: Պետքարտուղարի օգնականը պարբերաբար մեկնում է այնտեղ»,- ասել է Միլլերը:
Պետքարտուղարի օգնականը հունիսի 27-ին մեկնում է Բաքու։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության տվյալով՝ Բաքվում Օ’Բրայենը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկման առանցքային թեմաները կլինեն ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը։
«Պետքարտուղարի օգնականը կհանդիպի նաև քաղհասարակության ներկայացուցիչների հետ՝ վերահաստատելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորությունների կատարման հրատապ անհրաժեշտությունը»,- հայտնել են Պետքարտուղարությունից:
Բաց մի թողեք
Ինչ հարցեր են քննարկվել Ելիսեյան պալատում. մանրամասներ Փաշինյան-Մակրոն հանդիպումից. Լուսանկարներ
Բարձր ենք գնահատում Հարավային Կովկասում կայունություն ապահովելու Հայաստանի ջանքերը. Լուսանկարներ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է եռակողմ հանդիպում